Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 110-րդ տեղը

Նոյեմբերի 18-ին հրապարակված ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 110-րդ տեղը՝ նախորդ հրապարակման համեմատ նահանջելով երկու հորիզոնականով։ Նախորդ վարկանիշում Հայաստանի ընտրանին 108-րդն էր։

Մեր ընտրանու դիրքային նահանջը պայմանավորված է նոյեմբերյան հավաքի ընթացքում գրանցած արդյունքներով. Ազգերի լիգայի C դիվիզիոնի վերջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Կիպրոսի (1:1) և Լատվիայի (0:0) թիմերի հետ։

ՖԻՖԱ-ի վարկանիշի հաջորդ թարմացումը նախատեսված է դեկտեմբերի 16-ին, սակայն Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումները կանցկացնի միայն 2027 թվականի մարտին։

Կիպրոսի և Լատվիայի հավաքականները նույնպես երկու հորիզոնականով նահանջել են՝ զբաղեցնելով համապատասխանաբար 127-րդ և 145-րդ տեղերը։

C2 խմբի հաղթող Չեռնոգորիայի հավաքականը երկու հորիզոնականով բարելավել է դիրքը և այժմ 77-րդն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *