Ադրբեջանցի ըմբիշները մտադիր են մասնակցել Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանցի մարզիկները մտադիր են մասնակցել լսողության խանգարումներ ունեցող մարզիկների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Հայաստանում 2026 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը։ Մրցումները կանցկացվեն Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) հովանու ներքո։

Ադրբեջանցի մարզիկների մասնակցության հնարավորությունը պայմանավորված է Ադրբեջանի ազգային դեֆլիմպիկ կոմիտեի՝ EDSO-ին անդամակցությամբ։

2026 թվականի Եվրոպայի առաջնությունը նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում՝ Tsaghkadzor Sport Center & Hotel մարզահամալիրում։

Մրցաշարի կազմակերպիչներն են EDSO-ն և Հայաստանի խուլերի սպորտի ֆեդերացիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *