Bentley առաջին էլեկտրական ամենագնացը՝ Torcal-ը, մեծ հետաքրքրություն է առաջացրել գնորդների շրջանում։ Չնայած արտադրությունը դեռ չի մեկնարկել, 2027 թվականի համար նախատեսված բոլոր մեքենաներն արդեն պատվիրված են։
Ընկերության ղեկավար Ֆրանկ-Շտեֆեն Վալիզերի խոսքով՝ հաջորդ տարվա արտադրական բոլոր տեղերը բաշխված են, իսկ նոր պատվերներն արդեն ընդունվում են 2028 թվականի մատակարարման համար։
Torcal-ի մեկնարկային գինը 222 495 դոլար է։ Առկա են նաև ավելի հզոր Torcal S և First Edition տարբերակները, որոնց գները համապատասխանաբար կազմում են 262 695 և 300 995 դոլար։
radar armenia