ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները երկրի պաշտպանական բյուջեից ցանկանում են կրճատել Ուկրաինային հատկացվող․ հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս նախաձեռնությունը միտված է դեմոկրատներին ընտրության առաջ կանգնենցել․ շարունակել Կիևին տրամադրվող աջակցությո՞ւնը, թե՞ հրաժարվել նախագահ Թրամփի վարչակազմի գործունեությունը հետաքննելու լիազորություններն ընդլայնելուց։
Հիշեցնենք, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատներն ու հանրապետականները պարբերաբար բախվում են բյուջետային և արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ։ Դեմոկրատական կուսակցությունը ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը Սպիտակ տան գործողությունները քննելու նկատմամբ և պահպանել Կիևին ռազմական ու ֆինանսական աջակցության ծավալները, մինչդեռ հանրապետականների մի մասը պնդում է արտաքին ծախսերի կրճատման և ներքին օրակարգի վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին։
Նմանատիպ տարաձայնությունները նախկինում ևս մի քանի անգամ դանդաղեցրել են ԱՄՆ պաշտպանական բյուջեի և Ուկրաինային հատկացվող օգնության փաթեթների հաստատումը։