«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան

«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որևէ փաստաթղթի ընդունման, որևէ դիվանագիտական որոշման, որևէ հայտարարության ճիշտ կամ սխալ, օգտակար կամ վնասակար, պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում: Այն, ինչ այդ պահին ժողովրդի կամ քաղաքական մեծամասնության կողմից ծափահարվում է, չի նշանակում, թե որոշումը ճիշտ էր: Այն, ինչ դատապարտվում է ընդդիմությնա կողմից, չի նշանակում, թե ընդունած որոշումը սխալ է կամ վնասակար:
     Բերեմ օրինակներ մեր մոտիկ պատմությունից՝ հետևությունները թողնելով ձեզ:
     ա/ 2025 թվականի մարտին Հայաստանի Հանրապետությունն ընդունեց օրենք՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին…
     բ/ Արցախը Ադրբեջան է և վերջ…. 2023 թվականից այս կողմ է ասվում….
     գ/ 2021 թվականի հունիսին կայացած Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր»ը Արցախի փրկության համար առաջ էր տանում «անջատում հանուն փրկության» թեզը…
     դ/ Արցախը Հայաստան է և վերջ…. 2019 թվական
     ե/ 1990 թվականի Անկախության Հռչակագրում հայ դատ, պահանջատիրություն և պատմություն դնելը,
     զ/ 1920-ին Սևրին հետամուտ լինելը,
     է/ 1918-ին Բաթում գնալը…
     Սա անվերջ շարք է:
     Պետականության ամեն մի փուլում այս կետերից մեկը կամ մյուսը կարող են տարբեր կերպ ընկալվել, մեկնաբանվել և օգտակարության ու վնասակարության պիտակներ կրել:
     Այնպես որ, երբ ինքնամոռաց գովաբանում եք գործող իշխանություններին կամ քննադատում նրանց, հիշեք, որ մեկ, տասը կամ քսան տարի հետո կարող եք լրիվ հակառակը պնդել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *