ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 18-ին՝ չորեքշաբթի օրը, Շենժենում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում չեն ունենա։
Սպիտակ տունը լրագրողներին հայտնել է, որ Թրամփի այսօրվա հրապարակային միջոցառումների ծրագիրն ավարտված է, գրում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին Պուտինի և Թրամփի միջև լիարժեք բանակցություններ նախատեսված չեն։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 18-ի պաշտոնական ընդունելության ժամանակ նույնպես նրանց միջև բովանդակային զրույց չի եղել։
Ավելի վաղ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը չէր բացառել, որ առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-ի երեկոյան։