Ո՞րն է Բաքվի օրեցօր ավելացող պահանջներին հակազդելու ընդդիմության ճանապարհը։
Բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ ունեն երիտասարդները։ Դրանք անպատասխան չմնան՝ վերջերս միավորված ընդդիմադիր ճակատի ներկայացուցիչների հետ բաց ու անկեղծ զրույց է։
Պետք է մերժել արտաքին պարտադրանքը, բացատրում են ընդդիմադիրները։ Չլսված-չտեսնված բան է՝ երկիրը չի կարող Մայր օրենքը փոխել մեկ այլ երկրի պահանջով կամ ցանկությամբ։
Զիջումը զիջման հետևից՝ այսպես ասած՝ խաղաղության խոստումներով, հերթը հասավ Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, հիշեցնում են ընդդիմադիրները։ Որ սա ադրբեջանական նախապայման է, չի հերքել նույնիսկ իշխանությունը։
Երիտասարդները հետաքրքրվում են՝ ո՞րն է ընդդիմության մտահոգությունը, միավորվելու պատճառը, եթե իշխող ուժը խորհրդարանում արդեն իսկ մեծամասնություն չունի և այսպես ասած՝ Ալիևյան սահմանադրությունը քվեարկել ու հանրաքվեի դնել չի կարող։
Պետության հիմքերի կազմաքանդման դեմ և ազգային ինքնության պահպանության համար է իրենց պայքարը, բացատրում են ընդդիմադիրները, և հանուն այս գաղափարի են կարողացել մեկ սեղանի շուրջ նստել քաղաքական բազմաթիվ տարաձայնություններ ունեցող ուժերը։