
«Այս ընդդիմությունը դիրքավորվում է որպես խաղաղության հիմնական խոչընդոտ, այսինքն՝ վերջնական և անշրջելի խաղաղության ճանապարհին
հիմա մենք մի խոչընդոտ ունենք և այդ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը խաղաղության օրակարգի շուրջ կոնսոլիդացված է։ Կա՛մ հանրային ճնշում ենք գեներացնում, և ընդդիմությունը հրաժարվում է խաղաղության խոչընդոտի դերակատարումից, կա՛մ քաղաքական պրոցեսները տանում ենք այնպես, որ ընդդիմության այս հատվածը չի լինում այլևս խորհրդարանում»,- ընդգծեց Փաշինյանը։