Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP նախագիծը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացի՝ խաղաղապահ առաքելությունների հարցերով ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի հետ։

Ինչպես հայտնում է Oxu.Az-ը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ։

«Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում կոնկրետ նախագծերի իրականացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապերի զարգացմանը, Միջին միջանցքին, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին։ Այս համատեքստում ընդգծվել է նաև TRIPP նախագծի ներդրումը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ամրապնդման, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխափան հաղորդակցության ապահովման գործում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղությունների շուրջ»,– փոխանցում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *