Գրկել եմ տիեզերանավը. Իլոն Մասկն անձամբ է զննել օդում որսված Starship տիեզերանավը

Որսացող աշտարակի օգնությամբ հաջող վայրէջք կատարած Starship տիեզերանավի ջերմապաշտպան վահանն ու շարժիչները գտնվում են գերազանց վիճակում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը․ գրում է РБК-ն։

Միլիարդատերը չի բացառել, որ մի քանի շաբաթ անց՝ վերանորոգումից հետո, տիեզերանավը կրկին պատրաստ կլինի տիեզերք թռչելու համար։ Բայց միևնույն ժամանակ նա նշել է, որ կրկնակի շահագործման հասնելու համար SpaceX-ի ինժեներները դեռ պետք է տիեզերանավի վրա բազմաթիվ մանր «լրամշակումներ» անեն։

Նշենք, որ նոյեմբերի 15-ի գիշերը Starship տիեզերանավն առաջին անգամ «որսացող աշտարակի» կիրառմամբ բարեհաջող վայրէջք էր կատարել։ Վայրէջքի պահին այն օդում բռնել էին աշտարակի մանիպուլյատորները («թևերը»), ինչից հետո սարքը վայրէջք էր կատարել ԱՄՆ Տեխաս նահանգի Բոկա-Չիկա բնակավայրում գտնվող Starbase մեկնարկային հարթակում։ Տիեզերանավը Երկիր էր վերադարձել Starship-ի 15-րդ փորձնական առաքելության շրջանակում իրականացված 22-ժամյա ուղեծրային թռիչքից հետո՝ այդ ընթացքում ուղեծիր դուրս բերելով Starlink-ի 26 արբանյակ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *