«18+» նշում և օտարված տեղ դարակաշարում. ՌԴ-ում սահմանափակում են օտարերկրյա գործակալների գրքերի հասանելիությունը

Պետդուման օրենք է ընդունել գրադարաններում օտարերկրյա գործակալների գրքերի հասանելիությունը սահմանափակելու մասին․ գրում է Коммерсанть-ը

Փոփոխությունները կատարվել են «Գրադարանային գործի մասին» դաշնային օրենքում։

Մինչև այս օրենքը հաստատություններին պարտավորեցնում էր ֆոնդերի հասանելիությունը սահմանել ըստ այն կառույցի՝ պետական կամ մասնավոր, ներքին կանոնադրության ու կանոնների, որին պատկանում են։ Գիրք վաճառող կամ գիրք տրամադրող ընկերությունները պետք է հաշվի նաև առնեն վնասակար տեղեկություններից երեխաներին պաշտպանելու դրույթն ու գետական գաղտնիքի մասին օրենքը։

Այժմ գրադարանները ստիպված կլինեն հաշվի առնել նաև օտարերկրյա գործակալների մասին օրենսդրությունը, որն արգելում է անչափահասների շրջանում տարածել «օտարերկրյա գործակալների» ստեղծած կամ նրանց մասնակցությամբ ստեղծված նյութերը, գործերը, գրքերը։

«Գործակալների» գրքերը պետք է ունեն «18+» նշում և նախազգուշացնող գրառում։ Բացի այդ, դրանք պետք է տեղեկատվություն ունենան տվյալ անձի՝ հեղինակի, իրավական կարգավիճակի մասին։

Սահմանվել են նման գրքերի ցուցադրման (դարակաշարերում տեղադրելու) սահմանափակումներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *