Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջ. Սրբուհի Գալյան

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջը, և շատ կարևոր է նկատի ունենալ, որ բոլոր հոդվածները, ըստ էության, Սահմանադրության մեջ նոր են, որովհետև մենք խոսում էինք ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանի հարցին։

«Իհարկե, սա չի նշանակում, որ Սահմանադրության մեջ տեղ չեն գտնելու եվրոպական հիմնարար իրավունքների հետ կապված կարգավորումները և այն կարգավորումները, որոնք վերաբերում են մեր պետության կառավարման կարգին, իշխանության թևերի տարանջատմանը, հավասարակշռմանը և նաև պետական այն մարմիններին, որոնք պետք է ունենան սահմանադրական կարգավիճակ»,– ասաց Գալյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *