
«Ի՞նչ է եղել Դուբլինում, որ սենց իրավիճակի ականատես եղանք, խնդիրնե՞ր են եղել, ճնշո՞ւմ է եղել․ ի՞նչ է եղել։ Մի քանի շաբաթ առաջ Դուք՝ Փաշինյան Նիկոլ, ասացիք՝ մեզ հետ հանդիպման ժամանակ, որ կանեք առաջարկ, որից մենք չենք հրաժարվի։ Դրանից հինգ օր հետո մենք զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում, մեր ընկերների տներում, մեր ընկերություններում էին, որը մեր արդար քրտինքով ենք ստեղծել»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Էսօր էլ ասում եք՝ բուլդոզերով կլինի, սրանով, նրանով կլինի․․․ Բուլդոզերով է ուզում լինի, սամալյոտով է ուզում լինի, հումորով, թե ներվային, Ալիևի սահմանադրությունը չի անցնելու։ ՀՀ ժողովուրդն է որոշելու։
Մենք մեր մեջ կարող ենք մեր սահմանադրությունը որոշել, բայց Ջեյհունը, Իլհամը չպիտի որոշեն։
Սահմանադրության պատճառով դեռ ոչ մի հակամարտություն չի եղել, սա ուղղակի ևս մեկ զիջում է․․․ Խաղաղության նախաստորագրված պայմանագիրը բերեք, հաստատենք, այնտեղ չկա սահմանադրության փոփոխության մասին կետ»,- հավելեց Կարապետյանը։