ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի նկատմամբ հարուցված քրգործը

ՌԴ դատախազությունը համարում է, որ Խաչատուրյան քույրերը, որոնք մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ, գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում։ Այդ հիմքով քրեական գործը ենթակա է կարճման։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը՝ Մոսկվայի Բասմանի դատարանի դահլիճից։

Այսօր դատարանը քննել է Մարիա Խաչատուրյանի փաստաբանի բողոքն ընդդեմ քննիչի որոշման, որով մերժվել էր նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները, այդ թվում՝ քույրերի հետ շփվելու արգելքը վերացնելու միջնորդությունը։

Դատարանը բավարարել է բողոքը՝ քննիչի գործողությունները ճանաչելով անօրինական, և պարտավորեցրել է նրան կրկին քննել միջնորդությունը։ Նմանատիպ որոշում էր կայացվել նաև նախօրեին՝ քննիչի մեկ այլ մերժման վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *