Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին

Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի նոկաուտ փուլում կամային հաղթանակ է տարել հունգարացի Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։

Առաջին վեց պարտիաներից հետո Մարտիրոսյանը պարտվում էր 3:9 հաշվով, սակայն վճռորոշ՝ վերջին արագ դասական պարտիայում, սև խաղաքարերով կարողացել է հաղթանակ կորզել մրցակցից։

Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ այդ հաղթանակի համար հայ գրոսմայստերը ստացել է 8 միավոր և խաղային օրն ավարտել 11:9 հաշվով հաղթանակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *