
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տենաս ի՞նչ նպատակ է հետապնդում ընդդիմությունը, փորձելով Նիկոլից ոչ պակաս դեբիլացնել ժողովրդին։ Երբ հայտարարվում է, թե բա` մենք կբերենք արժանապատիվ խաղաղություն, ի՞նչ են հասկանում դրա տակ: Արժանապատիվ խաղաղություն հնարավոր է հավասարազոր կողմերի միջեւ, եւ ոչ մի պարագայում հնարավոր չի հաղթողի ու պարտվողի միջեւ։ Որպեսզի հասնես արժանապատիվ խաղաղություն, պետք ա մտնես նոր պատերազմի մեջ, որի ժամանակ, եթե անգամ չջախջախես Ադրբեջանին, ապա իրեն պատճառես այնպիսի կորուստներ, որ իրավիճակը դառնա երկու կողմերի համար հավասարազոր։ Հիմա հարց ընդդիմությանը` Հայաստանը պատրա՞ստ է ներկա իրավիճակում մտնելու նոր պատերազմի մեջ և ստեղծելու այդ վիճակը»: