Քիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառով


Հարեվաններ


Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա են հանձնել՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից երկրի օդային տարածքը խախտելու պատճառով` հայտնել են Մոլդովայի ԱԳՆ-ից:

«ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է այդ գործողությունները, որոնք խախտում են Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունը և սպառնում մարդկանց կյանքին ու անվտանգությանը»,- նշել են գերատեսչությունից։

Մոլդովայի տվյալներով՝ նոյեմբերի 17-ին երկրի տարածքով 7 անօդաչու թռչող սարք է անցել, այդ թվում` Քիշնևի երկնքում։ Հաղորդվում է, որ դրանցից 6-ն ընկել են երկրի տարածքում։

Նախագահ Մայա Սանդուն տեղի ունեցածից համար մեղադրել է Ռուսաստանին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *