Կինն առաջին անգամ առցանց վիճակախաղի է մասնակցել և մեծ գումար շահել

Հյուսիսային Կարոլինա նահանգի Մաունթ Փլեզընթ քաղաքից Դոննա Գրեյը առաջին փորձից շահեց PowerMax Cash առցանց վիճակախաղի ջեքփոթը։ Նրա մեկ դոլարանոց խաղադրույքը նրան բերել է 1,939,727 դոլար, գրում է AgroReview-ը:

Գրեյը նախկինում գնել էր թղթե վիճակախաղի տոմսեր, բայց երբեք որևէ զգալի գումար չէր շահել։ Օգոստոսի 1-ին նա առաջին անգամ խաղաց վիճակախաղի թվային տարբերակը և անմիջապես շահեց ջեքփոթը։  Նա ասում է, որ իրեն և ամուսնուն մի քանի օր է պահանջվել հավատալու համար, որ իրենք իսկապես այդքան մեծ գումար են շահել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *