Ռուսաստանը բաց է աշխարհի համար. Պուտին


Քաղաքականություն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է աշխարհի հետ համագործակցության համար՝ միաժամանակ շարունակելով ամրապնդել երկրի տնտեսական ներուժը, հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

Ելույթ ունենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի լիագումար նիստում՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է իրականացնել ներքին հիմնարար բարեփոխումներ՝ նպատակ ունենալով զարգացնել արդյունաբերական բազան, ընդլայնել տեխնոլոգիական հնարավորությունները և վերահսկել գնաճը։

«Մենք արմատապես փոխել ենք Ռուսաստանի ներքին տնտեսության կառուցվածքը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ Պուտինը նաև հայտնել է, որ Մոսկվան աջակցում է APEC-ի գագաթնաժողովի վերջնական հռչակագրի նախագծին։ Նրա խոսքով՝ APEC-ի ֆորումը պետք է ձևավորի միավորող չափանիշներ և համագործակցության կառուցողական ծրագիր։ «Հենց սա է մեր հաստատմանը ներկայացված Շենժենի հռչակագրի նախագծի նպատակը, որին Ռուսաստանն աջակցում է»,- ասել է Պուտինը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *