ՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համար


Հարեվաններ


Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկող նյութերի տարածման, ինչպես նաև նման բովանդակությունը հեռացնելը մերժելու համար:

Նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել 2027 թվականի մարտի 1-ից։

Նշվում է, որ փաստաթուղթը նպատակ ունի խստացնել վերահսկողությունը սոցիալական ցանցերում և առցանց ծառայություններում տեսալսողական բովանդակության նկատմամբ: Օրենքը սահմանում է հարթակների սեփականատերերի պարտականությունը՝ սահմանափակել ստեղծագործությունների հասանելիությունը, եթե մշակույթի նախարարությունը դրանք ճանաչում է որպես վարկաբեկող:

«Ռոսկոմնադզորի» պահանջից հետո նման բովանդակության հեռացման ժամկետը կկազմի 24 ժամ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *