
«2023 թվականին ո՞ր բյուջեում էր գրած, որ ՀՀ-ում պետք է Սնուփ Դոգի հմերգը լինի, որը չկայացավ: Հետո դրա փոխարեն կայացավ Ջենիֆեր Լոպեսի համերգը: Դուք հաշվե՞լ եք, թե այդ համերգի վրա ծախսած գումարներով քանի՞ երեխա կարող էր ՀՀ-ում անվճար երաժշտական կրթություն ստանար, եթե այդ համերգները ՀՀ-ում պետական բյուջեով չկազմակերպեին»,- ԱԺ նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:
Անդրեասյանը պատասխանեց. «Բազմաթիվ երկրներ մշակութային միջոցառումները դարձնում են տնտեսական զարգացման կարևոր գործոն: Ձեր ասածը մանիպուլյատիվ տիխոտոմիա է»: