Հայաստանը հրավիրվել է մասնակցելու Մեծ 20-ի՝ G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին:
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ը՝ Մայամիում (ԱՄՆ)։ Հրավիրյալ պետությունների թվում են նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և մի շարք այլ երկրներ։
G20 գագաթնաժողովն աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջնորդների ամենամյա հանդիպումն է, որտեղ քննարկվում և համակարգվում են գլոբալ տնտեսության, ֆինանսների, առևտրի և աշխարհաքաղաքականության առանցքային հարցերը։