«Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել աշխարհում կայունության ամրապնդմանը»․ Պուտին (տեսանյութ)

«Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել աշխարհում կայունության ամրապնդմանը»․ Պուտին

Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են նպաստել աշխարհում կայունության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն, մեր ժողովուրդները, կարող են նշանակալի ներդրում ունենալ աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման գործում, եթե կառուցողականորեն և գործընկերային ոգով համագործակցեն՝ փոխադարձ հարգանքի, հավասարության և շահերի հավասարակշռության պահպանման հիման վրա», — նշել է նա՝ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն բազմաթիվ համընկնող շահեր ունեն տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *