
Դոնալդ Թրամփը լքել է Չինաստանը՝ Շենժեն քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ շուրջ 90 րոպե տևած բանակցություններից հետո։
Ավելի վաղ Թրամփը Պուտինի և Սի Ծինփինի հետ առանձին երկկողմ հանդիպումներ էր ունեցել։ Նա Ռուսաստանի նախագահին իր ընկերն է անվանել։ Իսկ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են տեսնել ուկրաինական պատերազմի ավարտը։