90-ականներին անհետ կորածների հարցով մինչ օրս առաջընթաց չկա․ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դափնե Մարե

1990-ականների պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման հարցում մինչ օրս առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին նոյեմբերի 19-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դափնե Մարեն։

Նա այս հայտարարությունն արել է Երևանում անցկացվող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում։

Մարեի խոսքով՝ հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 անձ, որոնցից կեսից ավելին՝ 1990-ականների պատերազմից։

Անդրադառնալով հարազատների պնդումներին, թե իրենց ընտանիքի անդամները կարող են գերության մեջ գտնվել Ադրբեջանում, Մարեն նշել է, որ Կարմիր խաչը բոլոր նման դեպքերը դիտարկում է որպես անհետ կորելու դեպքեր՝ շարունակելով նրանց ճակատագրերի պարզաբանման աշխատանքները՝ անկախ անհետացման պատճառներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *