«Ղրիմի կամրջին հասցված հարվածներին Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի»․ Պուտին

«Ղրիմի կամրջին հասցված հարվածներին Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի»․ Պուտին

Ռուսաստանը կպատասխանի Ղրիմի կամրջին հասցված հարվածներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք կպատասխանենք այդ հարվածներին։ Եվ ուզում եմ, որ բոլորը դա իմանան։ Կարծում եմ՝ մեր պատասխան գործողությունները, ինչպես քիչ առաջ արդեն ասել եմ, շատ ավելի ցավոտ կլինեն, քան այն, ինչ Կիևի ռեժիմն արել է կամրջի նկատմամբ։ Իսկ կամուրջը, իհարկե, մենք կվերականգնենք», — ասել է Պուտինը Չինաստան կատարած այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *