Խաղային աշխարհի ամենասպասված իրադարձության՝ 13 տարի սպասված GTA 6 տեսախաղի թողարկման կապակցությամբ մի շարք միջազգային ընկերություններ որոշել են ընդառաջել իրենց աշխատակիցներին և հատուկ հանգստյան օրեր սահմանել։ Ինչպես փոխանցում են միջազգային լրատվամիջոցները, շատ խաղասերներ այլևս ստիպված չեն լինի արդարացումներ փնտրել աշխատանքից բացակայելու համար։
Տարբեր ընկերություններ յուրովի են միացել այս նախաձեռնությանը՝
- Logitech և boAt. Logitech ընկերությունը վճարովի ազատ օր է տրամադրել իր 7000 աշխատակցի։ Գործադիր տնօրեն Հաննեկե Ֆաբերը ողջունել է այս քայլը՝ նշելով, որ տեսախաղերը կարող են օգնել աշխատակիցներին էլ ավելի արդյունավետ դառնալ իրենց աշխատանքում։ Նախաձեռնությանը միացել է նաև boAt ընկերությունը։
- Pocketpair. Ճապոնական հայտնի խաղային ստուդիան (Palworld խաղի ստեղծողը) ավելի հեռուն է գնացել՝ նոյեմբերի 19-ից 23-ը հատուկ արձակուրդ հայտարարելով բոլոր այն աշխատակիցների համար, որոնք ծրագրում են խաղալ GTA 6։
Ըստ վիճակագրական տվյալների՝ խաղի մեկնարկով պայմանավորված՝ աշխատանքից ազատ օր վերցնելու դիմումներն աճել են 17%-ով։ Հատկանշական է, որ Z սերնդի ներկայացուցիչ հանդիսացող յուրաքանչյուր երրորդ աշխատակից պատրաստվում է հանգստյան օր վերցնել՝ նոր խաղը փորձարկելու համար։