Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է


Ավտո


Նոյեմբերի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13:50-ի սահմաններում Նիսան մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն տանող ճանապարհին, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *