2026 թ․ երրորդ եռամսյակում Հայաստանում անշարժ գույքի ոլորտում գրանցվել է 74,775 գործարք՝ 22․8%-ով ավելի, քան 2025թ․ նույն ժամանակահատվածում, և 7․3%-ով ավելի, քան 2026 թ․ երկրորդ եռամսյակում․
Գործարքների կառուցվածքում առաջատարն օտարումն է՝ 28,853 գործարք կամ ընդհանուրի մոտ 39%-ը։ Դրանցից 20,435-ը առուվաճառք են, 7,448-ը՝ նվիրատվություն։ Առուվաճառքի գործարքների թիվը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճել է մոտ 35%-ով՝ գերազանցելով ընդհանուր գործարքների աճի տեմպը։
Հաջորդ խոշոր խմբերն են առաջնային գրանցումը՝ 13,297 (18%), գրավադրումը՝ 11, 405 (15%) և ժառանգությունը՝ 10, 699 (14%)։
Վարձակալության գրանցումները, հակառակը, տարեկան կտրվածքով նվազել են 3%-ով՝ կազմելով 2,694։
Աշխարհագրական բաշխումը նույնպես ուշագրավ է։ Երևանին բաժին է ընկել 22,277 գործարք կամ մոտ 30%-ը, մինչդեռ մարզերում իրականացվել է 35,458 գործարք՝ մոտ 47%-ը։
Կոտայքում գրանցվել է 15,057 գործարք՝ տարեկան մոտ 33% աճով, ինչը մարզը դարձնում է Երևանից հետո ամենաակտիվ տարածքը։
Մարզերում առաջնային գրանցումների թիվը հասել է 7,493-ի՝ տվյալ կատեգորիայի մոտ 56%-ին, իսկ ժառանգության գրանցումների մասնաբաժինը կազմել է մոտ 64%։
Առուվաճառքում գրեթե հավասար կշիռ ունեն հողերը՝ 7,681, և բազմաբնակարան շենքերի բնակարանները՝ 7,603 գործարք։