Միջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվի


Գիտություն


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել միջուկային պատերազմին։

«Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և այն չպետք է սանձազերծել։ Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ միջուկային պատերազմը կանխելու համար», – հայտարարել է Սի Ծինփինը։

Չինաստանի առաջնորդը միջուկային զենքը բնութագրել է որպես մարդկության գլխին կախված Դամոկլյան սուր՝ ընդգծելով, որ այն պետք է ամբողջությամբ արգելվի և ոչնչացվի։

Սի Ծինփինը նաև նշել է, որ փոխադարձ հարգանքը խոշոր տերությունների հարաբերությունների հիմնարար սկզբունքն է։

Հիշեցնենք, որ Չինաստանի Շենժեն քաղաքում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *