ՊՆ-ին կոչ եմ անում ներկայացնել սեփական վիճակագրությունը․ Մարիաննա Ղահրամանյան

Արձագանքելով ՊՆ խոսնակի հայտարարությանը` պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

«ՊՆ-ին կոչ եմ անում ներկայացնել սեփական վիճակագրությունը՝ տարիներով և արձանագրված դեպքերով, վերացական և մանիպուլյատիվ հայտարարությունների փոխարեն»:

Հիշեցնենք` ԱԺ-ում ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել էր․ «2024 թվականին ոչ մարտական պայմաններում գրանցել է 36 զինծառայողի մահվան դեպք, 2025-ին՝ 35, այս տարի արդեն՝ 44։ Տվյալները վերացված են իրավապաշտպան կազմակերպությունների ուսումնասիրություններից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *