Իրանի դեմ ռազմական գործողությունն անխուսափելի է․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն անխուսափելի է։

Ինչպես գրում է The Times of Israel-ը, Նեթանյահուն այս տեսակետն արտահայտել է անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներից մեկը հայտարարել է, որ իսրայելական բանակն ու ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) համատեղ մշակել և հաստատել են ռազմական գործողության ծրագրերը։

Նրա խոսքով՝ այժմ գլխավոր հարցն այն է, թե երբ կիրականացվի գործողությունը։ Իսրայելն ու ԱՄՆ-ն սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան որոշմանը և գործողության իրականացման համար հարմար պահին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *