Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամռան կեսերից Ռուսաստանը շարունակաբար ուժեղացնում է Ուկրաինայի դեմ հարձակումները, իսկ 2026 թվականի ողջ ընթացքում մերժում է լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկներ, մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու և Սև ծովում հրադադար հաստատելու առաջարկները։
«Այս տարվա ամռան կեսերից Պուտինը շարունակաբար ուժեղացնում է հարձակումները՝ կիրառելով առանձնապես վտանգավոր զինատեսակներ՝ բալիստիկ հրթիռներ և ռեակտիվ «Շահեդներ»։ Մեզ անհրաժեշտ են հատուկ համատեղ գործողություններ, որպեսզի ունենանք իրական պաշտպանություն։ Սա պարզապես խոսքեր չեն։ Ռուսները ողջ այս տարվա ընթացքում մերժում են լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները։ Տարբեր գործընկերներ նրանց հետ այդ հարցը քննարկել են, սակայն Պուտինը մերժել է բոլոր առաջարկները»,- ասել է Զելենսկին Բեռլինում՝ «Կամավորների կոալիցիայի» նիստի արդյունքներով առաջնորդների հետ հրավիրած մամուլի ասուլիսում։