Ցուգցվանգի մեջ է ընկնում Փաշինյանը խորհրդարանում՝ ըդդիմադիրների հարցերին պատասխանելիս: Ի՞նչ հոգեբանական խնդիր է սա. ինչու՞ է Փաշինյանը երբեմն-երբեմն լարվում ամբիոնի մոտ: ԱԺ հարցուպատասխանին հնչեց 49 հարց, որից 25-ին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, խոսեց 156 րոպե. տարօրինակ ժեստեր ու հայացքներ է փոխանակում Փաշինյանը իր ելույթի ժամանակ. ապշած են ընդդիմադիրները: Ի՞նչ կա թաքնված Փաշինյանի սպառնալիքների հետևում, ինչու՞ է Սահմանադրության թեման այսչափ զգայուն իր համար: Ոչ ուղիղ, բայց շատերին հասկանալի ենթատեքստով հարց է տալիս «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ Առողջապահության նախարարին, այդպիսով օրակարգ բերելով նրա հոգեկան առողջության հարցը: Ի պատասխան Փաշինյանի սպառնալիքների, արտահերթ ընտրությունների գնալուն, կամ հանրաքվե անցկացնելուն՝ Armat Media-ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասում է՝ աթոռը տակից փախչող մարդու հերթական զառանցանքների դրսևորումն է կատարվում: Հոգեբանի դիտարկմամբ՝ հրապարակային վարքագիծը հաճախ ավելի շատ բան է ասում, քան քաղաքական հայտարարությունները, իսկ Փաշինյանի վարքագիծը մեկ բանի մասին է՝ իշխանության ավարտը մոտենում է:
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ