Ուկրաինայի հարցով քառակողմ բանակցությունները կարող են անցկացվել ԱՄԷ-ում․ Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «Կամավորների կոալիցիայի» հանդիպման արդյունքներով հայտնել է, որ նախապատրաստվում են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների մասնակցությամբ բանակցություններ։ Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Արաբական Միացյալ Էմիրություններում։

«Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, ԱՄԷ-ում։ Այնտեղ մենք կկարողանանք ներկայացնել մեր միասնական եվրոպական դիրքորոշումը։ Հուսով եմ՝ Ռուսաստանը նույնպես պատրաստ է այս ձևաչափով բանակցություններին», – ասել է Գերմանիայի կանցլերը։

Նա ընդգծել է, որ պատերազմի ավարտը հնարավոր է դիվանագիտական ճանապարհով, սակայն կարգավորումը պետք է հաշվի առնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և նախատեսի անվտանգության հուսալի երաշխիքներ։

«Մենք պատրաստ ենք Պուտինի հետ քննարկել այս հարցերը»,- հայտարարել է Մերցը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ քառակողմ ձևաչափով նախատեսվում է ոչ թե մեկ, այլ մի շարք հանդիպումներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *