Վրաստանում ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով սահմանափակվել է բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա–Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», — հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։