Թբիլիսիի ծայրամասում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս երեք մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։
Հիշեցնենք, պայթյունը տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Պոնիչալա թաղամասի բնակելի շենքերից մեկում։