«Շիրակը» ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը

Առաջիկայում կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը, հաղորդում է Գյումրին ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ 28-րդ հերթական ընտրական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։ Ժողովի ընթացքում կանցկացվեն նաև Գործադիր կոմիտեի ու ՀՖՖ նախագահի ընտրությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *