«Քաղաքում առկա բոլոր խնդիրներն իշխանության համակարգային տապալումների հետևանքն են»․ Տիգրան Աբրահամյան

«Քաղաքում առկա բոլոր խնդիրներն իշխանության համակարգային տապալումների հետևանքն են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքային իշխանությունն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը, ժամանակին անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ի հայտ եկող և կուտակվող խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ, իսկ ներկայիս ողջ ջանքերն ուղղված են պատասխանատվությունից փախչելուն:
     Քաղաքում առկա բոլոր խնդիրները՝ խցանումներից, աղբից, օդի աղտոտվածությունից մինչև անորակ ասֆալտ, կիսատ-պռատ մայթեր, ճանապարհներ, իշխանության համակարգային տապալումների հետևանքն են:
     Այն ամենն էլ, ինչ հիմա են պատրաստվում անել քաղաքային իշխանությունները, ոչ թե լուծումներ, կարգավորումներ են, այլ ցայտնոտային քայլեր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *