Կարծես համոզել ենք Ռուսաստանին ընդունել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հիման վրա տրված երաշխիքները․ Քուշներ

Դոնալդ Թրամփի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է համոզել ռուսական կողմին՝ ընդունելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ հիմնված ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա․ գրում է meduza.io-ն։

«Կարծում եմ՝ մեզ հաջողվեց համոզել ռուսներին ընդունել այդ հայեցակարգը, որի համաձայն՝ Ուկրաինայի համար անվտանգության ցանկացած երաշխիք հիմնված կլինի 5-րդ հոդվածի վրա»,- ասել է Քուշները Բեռլինում եվրոպական երկրների առաջնորդների և Վլադիմիր Զելենսկիի համատեղ մամուլի ասուլիսում։

Այն տեղի է ունեցել նույն օրը, երբ Չինաստանում կայացել է Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը։

Սակայն Զելենսկին կասկած է հայտնել, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն նույն կերպ են հասկանում 5-րդ հոդվածը։

«Ես վստահ չեմ, որ մենք միանման ենք հասկանում 5-րդ հոդվածը։ Որովհետև, ըստ իս, ի՞նչ է ինձ համար նշանակում 5-րդ հոդվածը։ 5-րդ հոդվածը նշանակում է, որ ձեր տարածքում գտնվում են գործընկերների որոշակի ուժեր»,- ասել է Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *