Արեգա Հովսեփյանի արձագանքը՝ կենսաչափական փաստաթղթերում «Ադրբեջան» նշման մասին (լուսանկար)

Արեգա Հովսեփյանի արձագանքը՝ կենսաչափական փաստաթղթերում «Ադրբեջան» նշման մասին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, արցախցի Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, երեկ բավական երկար խոսակցություն եմ ունեցել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հետ: Թեման նոր կենսաչափական անձնագրերի հետ կապված մի շարք հարցերն էին, առաջին հերթին` ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելը:
     Մի շարք հակափաստարկներ բերեցի, լսեցի իրենց հիմնավորումը: Հայտնեցի, որ այս թեմային ամենածավալուն անդրադարձ եմ անելու գրավոր և բանավոր, դիմելու եմ միջազգային կազմակերպություններին:
     Դրանից հետո տվյալ ծառայությունը հրապարակում է հետևյալ հայտարարությունը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *