Հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է Ռուսաստանի նախաձեռնությամբ․Զախարովա

Հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ 2020 թվականին։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում և աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ կարևորելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։

Զախարովան նշել է, որ 2020-2022 թվականներին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են արդիական մնալ։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան հարգում է Երևանի և Բաքվի՝ ուղիղ երկխոսություն վարելու նախընտրությունը, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել կողմերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *