ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է կարևորագույն պատմամշակութային կոթողների պահպանությանը Հայաստանում, որոնցից է Նորատուսի միջնադարյան գերեզմանատունը,- հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Նորատուսը խաչքարների ամենամեծ պահպանված համալիրն է աշխարհում, որտեղ առկա են 9-17-րդ դարերի ավելի քան 900 խաչքարեր։ ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում 2009թ․ այստեղ իրականացվեցին պահպանության աշխատանքներ, մասնավորապես՝ քարտեզագրում, խաչքարերի հաշվառում և տարածքի ցանկապատում»,- նշված է հաղորդագրության մեջ։