Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրի օդային տարածքի խախտումից հետո նախարարների, Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչների և անվտանգության ծառայութունների ղեկավարների նիստ է անցկացրել։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ զեկույց է ստացել Ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշից և ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկուց Բիլգորայի շրջանում անվտանգության իրավիճակի վերաբերյալ՝ Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ։ «Ներկայում օդային սպառնալիք չկա։ Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները», – գրել է Տուսկը: