Այսօր Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներով հանդիպեցինք Երևանի թիվ 109 ավագ դպրոցի լուսավոր, խելացի և հայրենիքի ապագայով մտահոգ աշակերտների հետ, հայտնում է պատգամավոր Հասմիկ Ենգոնյանը։
«Հանդիպումն անցավ անկեղծ ու բովանդակալից զրույցի մթնոլորտում։ Հնչեցին երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներին վերաբերող խորքային հարցեր, հետաքրքիր մտքեր և մտահոգություններ։
Այս հանդիպումն ինձ կրկին հավատ ներշնչեց, որ ունենք մտածող, գիտակից և նպատակասլաց երիտասարդ սերունդ: Վստահ եմ՝ այսպիսի երիտասարդներով ունենալու ենք ուժեղ Հայաստան»,– նշել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը: