Ձեր երազանքով ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելու


Քաղաքականություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՅԴ ծրագրին, որում նշված է Միացյալ Հայաստանի ազատագրումը որպես կուսակցության նպատակ։ Նա մեջբերել է ՀՅԴ-ական պատգամավորի հարցադրումը, թե արդյոք իրենք իրավունք չունեն երազել։ «Խոսքը հենց դրա մասին է։ Երբ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում։ Բա դուք կարող եք Արևմտյան Հայաստան երազել, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում»։

Ըստ Փաշինյանի՝ քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս նոր Սահմանադրության դեմ և խոսում Անկախության հռչակագրի պաշտպանության մասին, հանդես են գալիս ՀՀ-ում «պատերազմի ու կոնֆլիկտի ԴՆԹ-ն պաշտպանելու և պահպանելու տրամաբանությամբ»։

«Ձեր երազանքով ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելու, ընդ որում՝ որոշակի լեգիտիմությամբ, քանի որ խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է»,- շեշտել է նա՝ հավելելով, որ երբ դուրս ենք գալիս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների երազանք ունենալու սահմանագծից, ուրիշներին հնարավորություն ենք տալիս երազանքներ ունենալու մեր միջազգայնորեն ճանաչված տարածքի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ»։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *