Հունվարի 1- ից աշխատանքի եւ բարեկեցության նախարարության թվային էլեկտրոնային համակարգերից օգտվելու համար անհրաժեշտ է լինելու էլեկտրոնային ստորագրություն, այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է նախարար Արսեն Թորոսյանը։
Մինչ այս պահը համակարգ այլընտրանքային մուտքի հնարավորություն է եղել, սակայն հաջորդ տարեսկզբին այն փակվելու է։
Տեսաուղերձում նախարարը պատմել ու ցույց է տվել, թե ինչպես կարելի է համակարգին միանալ «ԵսԵմ»- ի միջոցով։