
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին:
Հուսիները նախկինում զգուշացրել էին, որ եթե Հոդեյդան հարձակման ենթարկվի, Կարմիր ծովում գտնվող Սաուդյան Արաբիայի բոլոր նավահանգիստները կդառնան թիրախ։
«Անսար Ալլահ»-ի խոսնակը հրապարակել է թիրախների ցանկը և կոչ է արել բոլոր նավագնացության ընկերություններին անհապաղ դուրս բերել իրենց նավերը թագավորության նավահանգիստներից։