ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները պայմանավորվել են սահմանափակել ԱԲ–ի կիրառումը ռազմական ոլորտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են, որ արհեստական բանականությունը չպետք է ինքնուրույն որոշումներ կայացնի լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ։

Այս մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Նրա խոսքով՝ Թրամփն ու Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ արհեստական բանականության կիրառմամբ ռազմական որոշումների կայացման գործընթացում պետք է մարդ ներգրավված լինի, իսկ ԱԲ-ին չպետք է թույլատրվի ինքնուրույն իրականացնել լայնածավալ ռազմական գործողություններ։

Բեսենթը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները մանրամասն քննարկել են միջուկային զենքի տարածումը կանխելու միջոցառումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության զարգացմանն առնչվող հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *