Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է ռուսական «Ակրոնի» հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քվեարկությունը բավականին լարված ընթացք է ունեցել․ երկար ժամանակ առաջատարի դիրքում է եղել Արտյոմ Շումանսկին, սակայն Հովհաննիսյանին հաջողվել է առաջ անցնել մրցակցից և հաղթանակ տանել։

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբ է տեղափոխվել այս տարվա սեպտեմբերի 1-ին Երևանի «Փյունիկից»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *